Ղազախստանում վերջին անկարգությունների ժամանակ զոհվել է 225 մարդ
(last modified Sun, 16 Jan 2022 08:04:18 GMT )
Հունվար 16, 2022 11:34 Asia/Tehran
  • Ղազախստանում վերջին անկարգությունների ժամանակ զոհվել է 225 մարդ

Ղազախստանի պետական ​​դատախազի ներկայացուցիչը հայտնել է, որ վերջին օրերին երկրում տեղի ունեցած անկարգությունների հետեւանքով զոհվել է 225 մարդ։

Երիտասարդ լրագրողների ակումբի փոխանցմամբ՝ Ղազախստանի գլխավոր դատախազության ներկայացուցիչ Սերիք Շալաբաևն ասել է. «Դիահերձարաններ է հանձնվել 225 մարդու, այդ թվում՝ 19 ոստիկանի և զինվորականի դի»։

Ժողովրդական բողոքի ցույցերը Ղազախստանում սկսվել են հունվարի 2-ին՝ վառելիքի գների բարձրացման դեմ, այնուհետև վերաճել համատարած դժգոհության ալիքի՝ կառավարության գործունեության դեմ:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio