Լիբանանի վարչապետը բարձր է գնահատում Իրանի աջակցությունը
Մյունխենում Իրանի արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ, Լիբանանի վարչապետը բարձր է գնահատել Իսլամական Հանրապետության աջակցությունը և ասել, որ Լիբանանի ժողովուրդն ու կառավարությունը չեն մոռանա երկրում կայունության ու խաղաղության հաստատմանն Իրանի ցուցաբերված աջակցությունը:
ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը, Մյունխենի անվտանգության 58-րդ համաժողովի շրջանակներում հանդիպել է Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթիի հետ:
Հանդիպման ընթացքում Ամիր Աբդոլլահյանն ընդգծել է երկու երկրների խոր ու ամուր բարեկամական հարաբերությունները, հավելելով, որ Լիբանանի կայունության, ներքին անվտանգության ներքին հարցերին երրորդ երկրների չմիջամտելու համար անհրաժեշտ են բոլոր երկրների ջանքերը:
Լիբանանի վարչապետն ընդգծել է այդ երկրի կառավարության հանձնառությունը՝ զարգացնելու և ընդլայնելու կայուն հարաբերությունները բոլոր իսլամական երկրների, հատկապես՝ տարածաշրջանի կարևոր և ազդեցիկ երկրների հետ և հույս հայտնել, որ Իրանի և Լիբանանի միջև հարաբերությունները կզարգանան ու կընդլայնվեն: