Սիոնիստ զինվորները սպանել են պաղեստինցի պատանու
Երեքշաբթի օրը սիոնիստ զինվորները Բեթղեհեմում սպանել են մի պատղեստինցի պատանու:
Պաղեստինի ինքնավարության առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Բեթղեհեմից հարավ գտնվող Ալ-Խեդր քաղաքում, սիոնիստ զինյալները սպանել են 14-ամյա պաղեստինցի Մուհամմադ Շահադեին։
Իսրայելական «0404» լրատվական կայքը հաղորդել է, որ զինվորները կրակել են պատանու վրա, որը նրանց ուղղությամբ քարեր է նետել:
«Երուսաղեմի ձայն» ռադիոն հաղորդել է, որ պատանու նահատակությունից հետո քաղաքացիները երթ են կազմակերպել Ալ-Խեդր քաղաքի Աբու Քաբահ շրջանում՝ դատապարտելով սիոնիստների ոճրագործությունը: Երթի ընթացքում բվախումներ են տեղի ունեցել սիոնիստ աշխարհազորայինների և երթի մասնակիցների մկջև:
Բեթղեհեմից հարավ գտնվող ալ-Դահիշա ճամբարում, պաղեստինցի նահատակների ընտանիքի տան դիմաց, նույնպես տեղի է ունեցել ինքնաբուխ հավաք, որի մասնակիցները դատապարտել են սիոնիստների ոճրագործությունները: