ԱՄՆ զինվորականները գողանում են սիրիական նավթը և ցորենը
Կիրակի օրը ԱՄՆ օկուպացիոն ուժերը, 65 բեռնատարների և տանկերների միջոցով մեծ քանակությամբ սիրիական գողացված ցորեն և նավթն Ալ-Հասաքայի արևելյան ծայրամասի Ալ-Վալիդ ապօրինի անցման միջոցով տեղափոխել են Իրաք:
Ըստ սիրիական պաշտոնական լրատվական գործակալության (SANA), տեղական աղբյուրները հայտնել են, որ ավտոշարասյունը բաղկացած է եղել 58 բեռնատարներից, որոնք տեղափոխում էին մի քանի տոննա գողացված ցորեն և յոթ վառելիքի տանկեր, ինչպես նաև ամերիկյան օկուպացիոն ուժերին պատկանող զրահամեքենաներ որոնք Ալ-Վալիդ ապօրինի անցակետով անցել են Իրաքի հյուսիս:
Կիրակի օրն ԱՄՆ-ի օկուպացիոն ուժերը Սիրիայից գողացված նավթ տեղափոխող 24 տանկեր Ալ-Վալիդ ապօրինի անցումով Ալ-Արաբիա շրջանից անցել են Իրաքի հյուսիս։
Սիրիայի կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ այս զինյալներն ու ամերիկացիներն այլ նպատակ չունեն, քան թալանել Սիրիայի արևելքի ու հյուսիս-արևելքի նավթն ու նրանց ներկայությունն անօրինական է։
Նավթի և էներգակիրների աշխարհի խոշորագույն արտահանող Մոսկվայի դեմ լայնածավալ պատժամիջոցներն ազդել են նավթի համաշխարհային շուկայի վրա, իսկ համաշխարհային շուկաներում նավթի գները բարձրացել են Ռուսաստանից նավթ գնելու հրաժարվելու պատճառով:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio