Թուրքիան սաուդացի լրագրող Խաշոկջիի սպանության գործը փոխանցում է Սաուդյան Արաբիային
https://parstoday.ir/hy/news/west_asia-i168352-Թուրքիան_սաուդացի_լրագրող_Խաշոկջիի_սպանության_գործը_փոխանցում_է_Սաուդյան_Արաբիային
Թուրքիայի արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ սաուդացի լրագրող Ջեմալ Խաշոկջիի սպանության գործը փոխանցվելու է Սաուդյան Արաբիայի դատական ատյաններին: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 02, 2022 12:08 Asia/Tehran
  • Թուրքիան սաուդացի լրագրող Խաշոկջիի սպանության գործը փոխանցում է Սաուդյան Արաբիային

Թուրքիայի արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ սաուդացի լրագրող Ջեմալ Խաշոկջիի սպանության գործը փոխանցվելու է Սաուդյան Արաբիայի դատական ատյաններին: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Լրատվամիջոցի տվյալներով՝ արդարադատության նախարարության կարգադրությունը փոխանցվել է Ստամբուլի դատախազությանը:

Ջեմալ Խաշոկջին հայտնի էր Սաուդյան Արաբիայի քաղաքականության վերաբերյալ ընդդիմադիր հայացքներով, նա 2017 թվականից բնակվում էր Միացյալ Նահանգներում, որտեղ համագործակցում էր The Washington Post-ի հետ: 2018 թվականի հոկտեմբերի 2-ին Ստամբուլում նա այցելել էր Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսարան, ինչից հետո անհետացել էր:

Հոկտեմբերի 20-ին միայն Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայտարարեց, որ Խաշոկջին սպանվել է դիվանագիտական ներկայացուցչության շենքում՝ «վիճաբանության հետևանքով»: Համաշխարհային հանրությունը դատապարտել էր սպանությունը՝ կոչ անելով Էր-Ռիյադին թափանցիկ հետաքննություն իրականացնել:

yerevanlur.am