Սաուդյան կոալիցիան 116 անգամ խախտել է Եմենի հրադադարը
Լրատվական աղբյուրները հայտնում են, որ Սաուդյան կոալիցիան վերջին 24 ժամվա ընթացքում Եմենի Ալ-Հուդայդա նահանգում բազմիցս խախտել է հրադադարի ռեժիմը:
«Ալ Մասիրա» լրատվական ցանցի հաղորդմամբ, Սաուդյան կոալիցիոն ուժերը հինգշաբթի օրը հետախուզական թռչքով, ինչպես նաև հրթիռային և հրետանային հարձակումներով 116 անգամ խախտել են հրադադարի ռեժիմը Ալ-Հուդայդա նահանգում:
Եմենի նավթային ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ չնայած հրդեհին, սաուդյան կոալիցիան գրավել է Եմենի վառելիքային նավը:
Եմենում ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Հանս Գրունդբերգն ընդունելով կայացած համաձայնագրի փխրունությունը, կոչ է արել Անվտանգության խորհրդին, Ռիադին և Օմանին աջակցել հրադարաի համաձայնագիրը:
Հանս Գրունդբերգն ընդգծել է, որ սա Եմենում տեղի ունեցած առաջին հրադադարն է վերջին վեց տարում, սակայն միևնույն ժամանակ հրադադարը վտանգի տակ է։