Իմրան Խան. Ես չեմ ընդունի Պակիստանում օտարերկրացիների կողմից պարտադրված կառավարություն
https://parstoday.ir/hy/news/west_asia-i168978-Իմրան_Խան._Ես_չեմ_ընդունի_Պակիստանում_օտարերկրացիների_կողմից_պարտադրված_կառավարություն
Պակիստանի պաշտոնանկ արված վարչապետը, Գերագույն դատարանի կողմից խորհրդարանը և կառավարությունը ցրելու որոշում կայացնելուց մեկ օր անց, Վաշինգտոնին մեղադրել է Իսլամաբադի անկախ արտաքին քաղաքականության պատճառով այդ երկրի վրա բռնանալու մեջ, հավելելով, որ Պակիստանի ժողովուրդը ստրուկ չէ և երբեք չի ընդունի պարտադրված կառավարություն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 09, 2022 04:13 Asia/Tehran
  • Իմրան Խան. Ես չեմ ընդունի Պակիստանում օտարերկրացիների կողմից պարտադրված կառավարություն

Պակիստանի պաշտոնանկ արված վարչապետը, Գերագույն դատարանի կողմից խորհրդարանը և կառավարությունը ցրելու որոշում կայացնելուց մեկ օր անց, Վաշինգտոնին մեղադրել է Իսլամաբադի անկախ արտաքին քաղաքականության պատճառով այդ երկրի վրա բռնանալու մեջ, հավելելով, որ Պակիստանի ժողովուրդը ստրուկ չէ և երբեք չի ընդունի պարտադրված կառավարություն:

Իմրան Խանն ուրբաթ երեկոյան ուղիղ հեռուստատեսային ելույթում ասել է. «Ամերիկացիները տեղյակ էին վարչապետին անվստահություն հայտնելու ընդդիմության մտադրության մասին: Եվ նրանց դիվանագետներն Իսլամաբադում գաղտնի հանդիպում էին խորհրդարանի անդամների հետ»:

Իմրան Խանը կոչ է արել Պակիստանի ժողովրդին և իր կուսակցության համախոհներին համազգային ցույցեր կազմակերպել՝ «արտերկրից պարտադրված կառավարության» դեմ:

Պակիստանի վարչապետն ԱՄՆ-ին մեղադրել է Աֆղանստանը կործանելու, խաղաղ բնակիչների սպանության և թույլ երկրների նկատմամբ ագրեսիայի մեջ, հավելելով. «Պակիստանի ժողովուրդը պետք է որոշի, թե  ինչպիսի երկրիր է ցանկանում ունենալ: Ազա՞տ, թե՝ ստրուկ»։