Միացյալ Նահանգները վերապատրաստում է ԻԼԻՊ-ին՝ Սիրիայի արևելքում գործողությունների համար
Ամերիկացի զինվորականներն ինտենսիվ աշխատանք են տանում ԻԼԻՊ-ի անդամներին վերապատրաստելու համար, որպեսզի վերջիններս սկսեն հարձակումներ իրականացնել Սիրիայի բանակի դիրքերի, պետական շենքերի և խաղաղ բնակիչների տների վրա:
ԱՄՆ-ը Սիրիայի նավթային հանքերը պաշտպանելու պատրվակով իր մի շարք զինծառայողների պահել է Սիրիայի հյուսիս-արևելքում՝ առանց այդ երկրի օրինական կառավարության թույլտվության, ինչը համարվում է օկուպացիա։
Սիրիայում ամերիկացի ահաբեկչական ուժերի ավերիչ գործողությունները շարունակվում են, քանի որ նրանք Սիրիայի հյուսիս-արևելքում վերապատրաստում են ԻԼԻՊ-ի ահաբեկիչներին։
Սիրիայի պաշտոնական լրատվական գործակալության՝ ՍԱՆԱ-ի հաղորդման համաձայն՝ ԱՄՆ զինվորականները սկսել են ինտենսիվ վարժանքներ տալ ԻԼԻՊ-ի անդամներին RPG-ների և հրթիռային նռնակների կիրառմանը ծանոթացնելու համար:
ԱՄՆ-ն Իրաքի և Ալ-Հասաքայի բանտերից ԻԼԻՊ-ի հարյուրավոր անդամների տեղափոխել է իր անօրինական բազայի մերձակա տարածք,որը գտնվում է Սիրիա-Հորդանան սահմանին գտնվող ալ-Թանֆ շրջանում: