Միացյալ Նահանգները վերապատրաստում է ԻԼԻՊ-ին՝ Սիրիայի արևելքում գործողությունների համար
https://parstoday.ir/hy/news/west_asia-i169114-Միացյալ_Նահանգները_վերապատրաստում_է_ԻԼԻՊ_ին_Սիրիայի_արևելքում_գործողությունների_համար
Ամերիկացի զինվորականներն ինտենսիվ աշխատանք են տանում ԻԼԻՊ-ի անդամներին վերապատրաստելու համար, որպեսզի վերջիններս սկսեն հարձակումներ իրականացնել Սիրիայի բանակի դիրքերի, պետական շենքերի և խաղաղ բնակիչների տների վրա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 10, 2022 15:06 Asia/Tehran
  • Միացյալ Նահանգները վերապատրաստում է ԻԼԻՊ-ին՝ Սիրիայի արևելքում գործողությունների համար

Ամերիկացի զինվորականներն ինտենսիվ աշխատանք են տանում ԻԼԻՊ-ի անդամներին վերապատրաստելու համար, որպեսզի վերջիններս սկսեն հարձակումներ իրականացնել Սիրիայի բանակի դիրքերի, պետական շենքերի և խաղաղ բնակիչների տների վրա:

ԱՄՆ-ը Սիրիայի նավթային հանքերը պաշտպանելու պատրվակով իր մի շարք զինծառայողների պահել  է Սիրիայի հյուսիս-արևելքում՝ առանց այդ երկրի օրինական կառավարության թույլտվության, ինչը համարվում է օկուպացիա։

Սիրիայում ամերիկացի ահաբեկչական ուժերի ավերիչ գործողությունները շարունակվում են, քանի որ նրանք Սիրիայի հյուսիս-արևելքում վերապատրաստում  են ԻԼԻՊ-ի ահաբեկիչներին։

Սիրիայի պաշտոնական լրատվական գործակալության՝ ՍԱՆԱ-ի հաղորդման համաձայն՝ ԱՄՆ զինվորականները սկսել են ինտենսիվ վարժանքներ  տալ  ԻԼԻՊ-ի  անդամներին  RPG-ների և հրթիռային նռնակների կիրառմանը ծանոթացնելու համար:

ԱՄՆ-ն Իրաքի և Ալ-Հասաքայի բանտերից ԻԼԻՊ-ի  հարյուրավոր անդամների  տեղափոխել է իր անօրինական բազայի մերձակա տարածք,որը գտնվում է  Սիրիա-Հորդանան սահմանին գտնվող ալ-Թանֆ շրջանում: