ՀԱՄԱՍ-ը հրթիռային փորձարկում է իրականացրել
Լրատվամիջոցները հաղորդել են, որ Պաղեստինի իսլամական դիմադրության շարժումը (ՀԱՄԱՍ) հրթիռային փորձարկում է իրականացրել։
Ռամազան սրբազան ամսվա մեկնարկին զուգահեռ, Սիոնիստական ռեժիմը սաստկացրել է իր ճնշումներն ու հանցագործությունները պաղեստինցիների դեմ, որը հանգեցրել է պաղեստինյան դիմադրության և նահատակության գործողությունների աճին։
Պաղեստինի տեղեկատվական կենտրոնի հաղորդմամբ՝ ՀԱՄԱՍ-ի հրթիռային փորձարկումն իրականացվել է հինգշաբթի օրը։
Հաղորդման համաձայն՝ ՀԱՄԱՍ-ը 4 նոր հրթիռ է փորձարկել Գազայի ջրերում, որպեսզի ուժեղացնի իր ռազմական կարողությունները և բարձրացնի հրթիռների ճշգրտությունը։
ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի անդամ Զահիր Ջաբարինը երեքշաբթի օրը ընդգծելով Սիոնիստական ռեժիմի նկատմամբ Պաղեստինի դիմադրության խմբերի միասնությանն, անդրադարձել է Ռամազան ամսվա ընթացքում Ալ-Աղսա մզկիթի վրա հարձակվելու սիոնիստների ծրագրին և ասել. «Դիմադրությունն իր ուժերն ու տեխնիկան պատրաստել է հակառակորդին դիմակայելու համար և ունակ է կռվել վեց ամիս անընդմեջ»: