Մեկնաբանություն- Ղոդսն այլևս միայնակ չէ…
Պաղեստինի ժողովուրդը արաբական և իսլամական ումմայի անունից խափանել է Ալ-Աղսա մզկիթի համար Սիոնիստական ռեժիմի մշակած շատ վտանգավոր ծրագիրը: Հենվելով որոշ գործոնների վրա, Սիոնիստական ռեժիմը ենթադրում էր, որ եկել է ծրագիրն իրականացնելու ժամանակը, սակայն Ղոդսի քաղաքացիների կամքն ավելի ուժեղ էր, քան օկուպացիոն ռեժիմի ծրագրերը։
Երբ Միացյալ Նահանգները բռնազավթված Երուսաղեմը ճանաչեց Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք, և հետադիմական արաբները սկսեցին մրցել Իսրայելի հետ փոխզիջման գնալու հարցում, ռեժիմը ենթադրեց, որ ուժ ունի իրականացնելու այս ծրագիրը, փոխել Ալ- Աղսա մզկիթի ինքնությունը, մզկիթի արաբական ու իսլամական խորհրդանիշները վերածել հրեական ու թուրանական խորհրդանիշների և ի վերջո ապացուցել այս վայրում սիոնիզմի պատմական հնության առասպելը:
Այս ծրագիրն իրականացնելու Սիոնիստական ռեժիմի հանդգնությունը հասավ այն աստիճանի, որ ռեժիմը թույլ է տվել «տաճարային խմբեր» կոչվող խմբերին զոհաբերության արարողություններ կատարել Ալ-Աղսա մզկիթի ներսում՝ որպես իրենց կեղծ սրբավայր: Սակայն «Ալ-Աղսայի աջակիցներ» խմբի անդամներն ուրբաթ օրը երթով շարժվեցին դեպի Ալ-Աղսա մզկիթ՝ վանկարկելով «Մեր կյանքն ու արյունն Ալ-Աղսային»: Նրանք երդվեցին պաշտպանել Ալ-Աղսա մզկիթը։ Այս օրը մոտ 60.000 պաղեստինցիներ առավոտյան աղոթք իրականացրեցին մզկիթի տարածքում։
Աղոթքից հետո կատաղի բախում սկսվեց հավատացյալների և զինվորների միջև, երբ օկուպացիոն ռեժիմի զինվորները հարձակվեցին Ալ-Աղսա մզկիթի վրա: Սիոնիստ ագրեսորները հարձակվել են մզկիթի հավատացյալների վրա և արցունքաբեր գազ, ձայնային ռումբեր և պլաստիկ փամփուշտներ կիրառել նրանց դեմ: Հարձակման հետևանքով վիրավորվել է մոտ 250 մարդ, 1000-ը ձերբակալվել է։
Թեև Սիոնիստական ռեժիմն ամեն ինչ արեց իրեն ուժեղ դրսևորելու և Պաղեստինի տարբեր հատվածներում, հատկապես Թել Ավիվի սրտում կրած իր հերթական պարտությունների հետևանքները փոխհատուցելու համար, ՀԱՄԱՍ-ի քաղաքական ղեկավարի տեղակալ Սալեհ ալ-Արուրին, «Ալ-Աղսա» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, պարզել է, որ Սիոնիստական ռեժիմը միջնորդների միջոցով հաղորդագրություն է ուղարկել այն մասին, որ կանխում է Ալ-Աղսա մզկիթում սիոնիստ ավանաբնակների կողմից զոհաբերության արարողությունը:
Սիոնիստական ռեժիմը հետ քաշվելով իր դիրքերից ապացուցեց, որ ուժի լեզուն միակ լեզուն է, որ հասկանում է։ Պաղեստինյան դիմադրությունը կարողացավ նաև զսպիչ հավասարում պարտադրել օկուպացիոն ռեժիմին. Հավասարում, որը ձևավորվել է Ղոդսի սրի գործողության շնորհիվ։ Այժմ Ղոդսի բնակիչների նկատմամբ Սիոնիստական ռեժիմի պարտադրանքի շրջանն ավարտվել է... Ղոդսն այլեւս անօգնական չէ, այլ հազարավոր մարդիկ պատրաստ են զոհվել՝ ի պաշտպանություն նրա։