Պաղեստինցիների դիմադրության արդյունքում սիոնիստ զավթիչները դուրս են եկել Ալ-Աղսա մզկիթից
Պաղեստինցի երիտասարդները ուրախությամբ նշել են Ալ-Աղսա մզկիթից սիոնիստ զորայինների դուրս գալը:
Սիոնիստ զորայինները սիոնիստ ավանաբնակների հետ միասին կիրակի օրը մտան Ալ-Աղսա մզկիթ ու ժամերով մնացին այնտեղ, և վերջապես պաղեստինցի հավատացյալների դիմադրության արդյունքում նրանք հեռացան Ալ-Աղսա մզկիթից։
Պաղեստինցի երիտասարդները Ալ-Աղսա մզկիթում փառաբանելով Աստծուն, ի ցույց դրեցին իրենց հաղթանակը սիոնիստ օկուպանտների նկատմամբ:
Պաղեստինի քաղաքացի Աբու Մոհամմեդը «Iran Press» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ Ալ-Աղսա մզկիթը պատկանում է պաղեստինցիներին, և սիոնիստներն իրավունք չունեն մտնել պաղեստինյան տարածք և կատարել իրենց ծեսերը:
Պաղեստինի իսլամական դիմադրության ճակատի (ՀԱՄԱՍ) խոսնակ Հազեմ Ղասեմն ասել է, որ Ալ-Աղսա մզկիթում Պաղեստինի ժողովրդի և հավատացյալների պայքարը կշարունակվի սիոնիստ զորայինների դեմ, այնքան ժամանակ, քանի դեռ բոլոր զավթիչները չեն վտարվել պաղեստինյան տարածքներից: