Սիոնիստները կրկին հարձակվել են Ալ-Աղսա մզկիթի վրա և փակել այն
Սիոնիստական ռեժիմի զինվորները և ավանաբնակները կրկին հարձակվել են Ալ-Աղսա մզկիթի վրա և բախվել մզկիթում ներկա պաղեստինցիների հետ:
Սիոնիստական ռեժիմի զորքերը և ավանաբնակները երկուշաբթի առավոտյան կրկին հարձակվել են Ալ-Աղսա մզկիթի և պաղեստինցիների վրա որի արդյունքում նրանց միջև ուժեղ բախումներ են սկսվել։
Այս կապակցությամբ Ալ-Ջազիրան հայտնել է. «Այսօր առավոտյան, տասնյակ ավանաբնակներ, զինվորների թույլտվությամբ, ,ներաուժել են Ալ-Աղսա մզկիթ և վանկարկել հակաիսլամական կարգախոսներ: Սիոնիստական ռեժիմի անվտանգության ուժերը տեղակայվել են Ալ-Աղսա մզկիթի տարբեր հատվածներում՝ ավանաբնակների անվտանգությունն ապահովելու նպատակով»։
Սիոնիստ պաշտոնյաները երկուշաբթի օրը կարգադրել են հրեական տոների պատճառով մինչև չորեքշաբթի արգելել պաղեստինցի հավատացյալների մուտքը Աբրահամի մզկիթ:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio