Իրաքը կանչել է Թուրքիայի դեսպանին և նրան խստաոճ բողոքի նոտա հանձնել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i169858-Իրաքը_կանչել_է_Թուրքիայի_դեսպանին_և_նրան_խստաոճ_բողոքի_նոտա_հանձնել
Իրաքի ԱԳՆ-ն ընդգծել է, որ Անկարայի ուժերը պետք է ամբողջությամբ դուրս բերվեն Իրաքի տարածքից. այնպես որ դա կնշանակի հարգանք Իրաքի ազգային ինքնիշխանության նկատմամբ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 19, 2022 15:06 Asia/Tehran
  • Իրաքը կանչել է Թուրքիայի դեսպանին և նրան խստաոճ բողոքի նոտա հանձնել

Իրաքի ԱԳՆ-ն ընդգծել է, որ Անկարայի ուժերը պետք է ամբողջությամբ դուրս բերվեն Իրաքի տարածքից. այնպես որ դա կնշանակի հարգանք Իրաքի ազգային ինքնիշխանության նկատմամբ։

Թուրքիայի ՊՆ-ն երկուշաբթի առավոտյան հայտարարել է, որ PKK-ի զինյալների դեմ պայքարի պատրվակով գործողություն է սկսել Հյուսիսային Իրաքում։ Այս նոր օպերացիան կիրականացվի ռազմաօդային ուժերի եւ երկրի բանակի հատուկ նշանակության ուժերի մասնակցությամբ։

Իրաքի արտաքին գործերի նախարարությունը երեքշաբթի օրը հայտնել է, որ Թուրքիայի դեսպանը կանչվել է թուրքական բանակի շարունակվող ագրեսիայի պատճառով այդ թվում վերջին լայնածավալ ռազմական գործողության, որն ուղղված է Հյուսիսային Իրաքի տարածքներին։

Իրաքի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Թուրքիայի դեսպանին խստաոճ բողոքի նոտա է տրվել, որպեսզի երկիրը զերծ մնա լարվածության նման գործողություններից։ Ուստի թուրքական ուժերը պետք է ամբողջությամբ դուրս բերվեն Իրաքի տարածքից. Այնպես որ կնշանակի պարտավորեցնող հարգանք Իրաքի ազգային ինքնիշխանության նկատմամբ:

Բաղդադը շարունակելով նշել է.«Իրաքի ինքնիշխանության ոտնահարումը լավ հիմք չէ անվտանգության խնդիրների ընդհանուր և կայուն լուծում գտնելու համար, սակայն անվտանգության ոլորտում համագործակցության մեծացումը ճիշտ ճանապարհ է ցանկալի շահերի իրականացման և խնդիրները լուծելու համար»։