Իրաքի վարչապետը կարևորել է տարբեր ոլորտներում Իրանի հետ համագործակցությունը
Իրաքի վարչապետն կարևորել է քաղաքական և տնտեսական ոլորտներում Իրանի հետ երկկողմ հարաբերություններն ի շահ երկու ժողովուրդների:
Վկայակոչելով վարչապետի մամուլի գրասենյակն իրաքյան աղբյուրները հայտնում են, որ Իրաքում ԻԻՀ դեսպան Իրաջ Մասջեդին, իր պաշտոնավարման ավարտին, չորեքշաբթի օրը, հանդիպել է Մուստաֆա ալ-Քազեմիի հետ:
Հանդիպման ժաանակ Մուստաֆա ալ-Քազեմին ասել է, որ Իրաքը վճռական է քաղաքակն դերակատարություն ունենալ տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված ջանքերում, որոնք կնպաստեն տարածաշրջանի բնակչության անվտանգությանն ու բարեկեցությանը և նրանց միջև համագործակցության ամրապնդմանը:
Իրաքում Իրանի նախկին դեսպան Իրաջ Մասջեդին Թեհրանի շահագրգռվածությունն է հայտնել՝ Բաղդադի հետ բարեկամական հարաբերությունների և համագործակցության ամրապնդման և երկու բարեկամ երկրների նպատակների իրականացման ուղղությամբ երկկողմանի համագործակցության կապակցությամբ:
Իրաքում Իրանի դեսպան Իրաջ Մասջիդիին կփոխարինի Մուհամմադ Քազեմ Ալ-Սադեղին: