Իրաքի վարչապետը կարևորել է տարբեր ոլորտներում Իրանի հետ համագործակցությունը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i169998-Իրաքի_վարչապետը_կարևորել_է_տարբեր_ոլորտներում_Իրանի_հետ_համագործակցությունը
Իրաքի վարչապետն կարևորել է քաղաքական և տնտեսական ոլորտներում Իրանի հետ երկկողմ հարաբերություններն ի շահ երկու ժողովուրդների:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 21, 2022 04:08 Asia/Tehran
  • Իրաքի վարչապետը կարևորել է տարբեր ոլորտներում Իրանի հետ համագործակցությունը

Իրաքի վարչապետն կարևորել է քաղաքական և տնտեսական ոլորտներում Իրանի հետ երկկողմ հարաբերություններն ի շահ երկու ժողովուրդների:

Վկայակոչելով վարչապետի մամուլի գրասենյակն իրաքյան աղբյուրները հայտնում են, որ Իրաքում ԻԻՀ դեսպան  Իրաջ Մասջեդին, իր պաշտոնավարման ավարտին,  չորեքշաբթի օրը, հանդիպել է Մուստաֆա ալ-Քազեմիի հետ:

Հանդիպման ժաանակ Մուստաֆա ալ-Քազեմին ասել է, որ Իրաքը վճռական է քաղաքակն դերակատարություն ունենալ տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված ջանքերում, որոնք կնպաստեն տարածաշրջանի բնակչության անվտանգությանն ու բարեկեցությանը և նրանց միջև համագործակցության ամրապնդմանը:

Իրաքում Իրանի նախկին դեսպան Իրաջ Մասջեդին  Թեհրանի շահագրգռվածությունն է հայտնել՝ Բաղդադի հետ բարեկամական հարաբերությունների և համագործակցության ամրապնդման և երկու բարեկամ երկրների նպատակների իրականացման ուղղությամբ  երկկողմանի համագործակցության կապակցությամբ:

Իրաքում Իրանի դեսպան  Իրաջ Մասջիդիին կփոխարինի Մուհամմադ Քազեմ Ալ-Սադեղին: