Քաբուլում պայթյուն է որոտացել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i170022-Քաբուլում_պայթյուն_է_որոտացել
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն երկու երեխա է վիրավորվել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 21, 2022 12:52 Asia/Tehran
  •  Քաբուլում պայթյուն է որոտացել

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն երկու երեխա է վիրավորվել:

Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գոծակալության հաղորդման համաձայն, <Թալիբան>-ի ներքին գործերի նախարարությունը հինգշաբթի օրը  հայտարարել է, որ պայթյունը տեղի է ունեցել ականի պայթյունից։ Սա վերջին երեք օրվա ընթացքում հինգերորդ պայթյունն է Քաբուլում։

Չորեքշաբթի օրը Քաբուլի կենտրոն Ղավվա շրջանում մագնիսական ականի պայթյունի հետևանքով վնասվել էր թալիբների ավտոմեքենան:

Երկու օր առաջ Քաբուլի արևմտյան շրջանում երկու ուսումնական կենտրոնում երեք պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով տասնյակ աշակերտններ են զոհվել կամ վիրավորվել։