Ադրբեջանը Լաչինը շրջանցող ավտոմայրուղի է կառուցում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i170034-Ադրբեջանը_Լաչինը_շրջանցող_ավտոմայրուղի_է_կառուցում
44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում, մասնավորապես, Իլհամ Ալիևի հռչակած «Արևելյան Զանգեզուրի և Ղարաբաղի տնտեսական շրջաններում» ճանապարհաշինարարական աշխատանքներ են ընթանում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 21, 2022 13:20 Asia/Tehran
  • Ադրբեջանը Լաչինը շրջանցող ավտոմայրուղի է կառուցում

44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում, մասնավորապես, Իլհամ Ալիևի հռչակած «Արևելյան Զանգեզուրի և Ղարաբաղի տնտեսական շրջաններում» ճանապարհաշինարարական աշխատանքներ են ընթանում։

Լաչինը շրջանցող ավտոմայրուղի է կառուցվում, որի շինաշխատանքների ընթացքն են ներկայացրել ադրբեջանական լրատվամիջոցները՝ հրապարակելով լուսանկարներ։

Հրապարակումներում նշվում է, որ Լաչինը շրջանցող ավտոմայրուղին ունենալու է 32 կմ երկարություն, երթևեկելի մասի լայնությունը, ըստ նախագծի, 7 մետր է լինելու, ստորգետնյա մասի լայնությունը՝ 12 մետր, ճամփեզրերի լայնությունը՝ 5 մետր։

Ներկայում բարդ տեղանքով անցնող ճանապարհի երկայնքով մեծածավալ շինարարական աշխատանքներ են ընթանում, արհեստական կցակառույցներ, ջրահեռացման համակարգեր են կառուցվում։ Այս նպատակով ճանապարհի 22-րդ կիլոմետրում կառուցվում է 139,5 մետր երկարությամբ կամուրջ։

Նոր ավտոմայրուղու կառուցումը վերահսկվում է Ադրբեջանի ավտոճանապարհների պետական ​​գործակալության կողմից։

aysor.am