Իրաք. Թուրքիայի պնդումը, թե համակարգել է գործողություններն Իրաքում, չի համապատասխանում իրականությանը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i170040-Իրաք._Թուրքիայի_պնդումը_թե_համակարգել_է_գործողություններն_Իրաքում_չի_համապատասխանում_իրականությանը
Իրաքի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է, որ Անկարայի պնդումը, թե Թուրքիան իր ռազմական գործողությունները համակարգել է Բաղդադի հետ, չի համապատասխանում իրականությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 21, 2022 13:45 Asia/Tehran
  • Իրաք. Թուրքիայի պնդումը, թե համակարգել է գործողություններն Իրաքում, չի համապատասխանում իրականությանը

Իրաքի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է, որ Անկարայի պնդումը, թե Թուրքիան իր ռազմական գործողությունները համակարգել է Բաղդադի հետ, չի համապատասխանում իրականությանը:

ԻՍՆԱ-ի հաղորդմամբ, Իրաքի արտաքին գործերի նախարարության խոսնակ Ահմեդ ալ-Սահաֆն ասել է.«Արտգործնախարարությունը Իրաքի տարածքում ռազմական գործողությունը համարում է իր ինքնիշխանության ակնհայտ խախտում և տարածքային ամբողջականության դեմ ուղղված  սպառնալիք»:

Իրաքի արտգործնախարարության խոսնակը հերքել է Անկարայի այն պնդումը, թե թուրքական ռազմական ուժերը Բաղդադի հետ համակարգել են գործողությունները Հյուսիսային Իրաքում:

Ալ-Սահաֆն ասել է.«Իրաքի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Թուրքիայի դեսպանին և նրան հանձնել խիստ բողոքի նոտա, որում թուրքական ռազմական գործողությունը որակվել է որպես միակողմանի, թշնամական և սադրիչ գործողություն»:

Իրաքի արտգործնախարարության խոսնակը հստակեցրել է.«ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքին համապատասխան Իրաքն իրավունք ունի ուժի բոլոր աղբյուրները օգտագրծել՝ արձագանքելու Թուրքիայի այս գործողություններին երկկողմ և բազմակողմ մակարդակներում»: