Ջենինում նահատակվել է մեկ այլ պաղեստինցի երիտասարդ
Ապրիլ 22, 2022 07:24 Asia/Tehran
Լրատվական աղբյուրները հայտնել են Հորդանան գետի արեւմտյան ափի Ջենին քաղաքում մեկ այլ պաղեստինցի երիտասարդի նահատակության մասին:
Ըստ «Ալ-Մայադին»-ի՝ ուրբաթ օրը Հորդանան գետի արեւմտյան ափի Ջենին քաղաքում սիոնիստ զինյալների կրակոցից սպանվել է պաղեստինցի երիտասարդ Լոթֆի Լաբդին, սակայն ստացած վնասվածքների ծանրության պատճառով նահատակվել է:
Սիոնիստական ռեժիմի թշնամական գործողությունները տեղի են ունենում այն ժամանակ, երբ պաղեստինյան դիմադրության խմբերը բազմիցս զգուշացրել են սիոնիստներին Երուսաղեմում և Հորդանան գետի արևմտյան ափին հակապաղեստինյան ցանկացած ագրեսիայի մասին: