Ալ-Աղսա մզկիթում տեղի է ունեցել 150 հազար պաղեստինցիների հավաքը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i170134-Ալ_Աղսա_մզկիթում_տեղի_է_ունեցել_150_հազար_պաղեստինցիների_հավաքը
Ալ-Աղսա մզկիթում ուրբաթօրյա աղոթքից հետո կայացած ցույցին մասնակցած տասնյակ հազարավոր պաղեստինցիներ, կարգախոսներ են վանկարկել ընդդեմ Սիոնիտսական ռեժիմի ​​հանցագործությունների:
(last modified 2026-05-10T14:28:54+00:00 )
Ապրիլ 22, 2022 13:58 Asia/Tehran

Ալ-Աղսա մզկիթում ուրբաթօրյա աղոթքից հետո կայացած ցույցին մասնակցած տասնյակ հազարավոր պաղեստինցիներ, կարգախոսներ են վանկարկել ընդդեմ Սիոնիտսական ռեժիմի ​​հանցագործությունների:

Palestine Al-Youm կայքի հաղորդմամբ՝ Պաղեստինի իսլամական հիմնադրամի տվյալներով՝ այսօր երկրի տարբեր շրջաններից, այդ թվում՝ Արևմտյան ափի և 1948 թվականի օկուպացված տարածքներից, Ալ-Աղսա մզկիթում հավաքվել է մոտ 150 հազար պաղեստինցի:

Ուրբաթօրյա աղոթքից հետո, պաղեստինցիները, որոնք վերջին օրերին Ալ-Աղսա մզկիթում բռնության են ենթարկվել  սիոնիստների կողմից, կարգախոսներ են վանկարկել՝ ի պաշտպանություն մուսուլմանների սրբավայրերի և ընդդեմ սիոնիստների:

Երուսաղեմում և Ալ-Աղսա մզկիթում ապրիլի 15-ից ի վեր բոխումներ են տեղի ունենում սիոնիստ ​​աշխարհազորայինների և պաղեստինցի հավատացյալների միջև: Մինչ օրս, այդ բախումների հետևանքով  առնվազն 350 պաղեստինցի վիրավորվել է, ավելի քան 450-ը՝ ձերբակալվել;