Ալ-Աղսա մզկիթում տեղի է ունեցել 150 հազար պաղեստինցիների հավաքը
Ալ-Աղսա մզկիթում ուրբաթօրյա աղոթքից հետո կայացած ցույցին մասնակցած տասնյակ հազարավոր պաղեստինցիներ, կարգախոսներ են վանկարկել ընդդեմ Սիոնիտսական ռեժիմի հանցագործությունների:
Palestine Al-Youm կայքի հաղորդմամբ՝ Պաղեստինի իսլամական հիմնադրամի տվյալներով՝ այսօր երկրի տարբեր շրջաններից, այդ թվում՝ Արևմտյան ափի և 1948 թվականի օկուպացված տարածքներից, Ալ-Աղսա մզկիթում հավաքվել է մոտ 150 հազար պաղեստինցի:
Ուրբաթօրյա աղոթքից հետո, պաղեստինցիները, որոնք վերջին օրերին Ալ-Աղսա մզկիթում բռնության են ենթարկվել սիոնիստների կողմից, կարգախոսներ են վանկարկել՝ ի պաշտպանություն մուսուլմանների սրբավայրերի և ընդդեմ սիոնիստների:
Երուսաղեմում և Ալ-Աղսա մզկիթում ապրիլի 15-ից ի վեր բոխումներ են տեղի ունենում սիոնիստ աշխարհազորայինների և պաղեստինցի հավատացյալների միջև: Մինչ օրս, այդ բախումների հետևանքով առնվազն 350 պաղեստինցի վիրավորվել է, ավելի քան 450-ը՝ ձերբակալվել;