Աֆղանստանի Կունդուզ մզկիթում պայթյուն է որոտացել, կան տասնյակ նահատակներ ու վիրավորներ
Ուրբաթ օրը Կոնդուզ նահանգի Իմամ Սահիբ մզկիթում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, վիրավորվել ու նահատակվել են տասնյակ հավատացյալներ:
Աֆղանստանում վերջին օրերին տեղի են ունեցել մի քանի մահապարտական պայթյուններ, որոնց հետևանքով Քաբուլում, Մազար Շարիֆում և Կունդուզում տասնյակ մարդիկ են զոհվել:
Ֆարս գործակալության հաղորդման համաձայն, ականատեսները նշել են, որ մինչ այժմ քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել 30 դի և տասնյակ վիրավորներ։
Թալիբները դեռ չեն մեկնաբանել պայթյունները:
Երեկ ականապատ մեքենան պայթել է Կունդուզի օդանավակայանի մոտ՝ թալիբների անցակետի դիմաց, ինչի հետևանքով զոհվել և վիրավորվել էր 17 մարդ։
Հինգշաբթի օրը բազմաթիվ արյունալի պայթյուններ են տեղի ունեցել Աֆղանստանի տարբեր շրջաններում, հատկապես շիաների կենտրոններում։