Աֆղանստանի Կունդուզ մզկիթում պայթյուն է որոտացել, կան տասնյակ նահատակներ ու վիրավորներ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i170140-Աֆղանստանի_Կունդուզ_մզկիթում_պայթյուն_է_որոտացել_կան_տասնյակ_նահատակներ_ու_վիրավորներ
Ուրբաթ օրը Կոնդուզ նահանգի Իմամ Սահիբ մզկիթում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, վիրավորվել ու նահատակվել են տասնյակ հավատացյալներ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 22, 2022 14:23 Asia/Tehran

Ուրբաթ օրը Կոնդուզ նահանգի Իմամ Սահիբ մզկիթում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, վիրավորվել ու նահատակվել են տասնյակ հավատացյալներ:

Աֆղանստանում վերջին օրերին  տեղի են ունեցել մի քանի մահապարտական պայթյուններ, որոնց հետևանքով Քաբուլում, Մազար Շարիֆում և Կունդուզում տասնյակ մարդիկ են զոհվել:

Ֆարս գործակալության հաղորդման համաձայն,  ականատեսները նշել են, որ մինչ այժմ քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել 30 դի և տասնյակ վիրավորներ։

Թալիբները դեռ չեն մեկնաբանել պայթյունները:

Երեկ ականապատ մեքենան պայթել է Կունդուզի օդանավակայանի մոտ՝ թալիբների անցակետի դիմաց, ինչի հետևանքով զոհվել և վիրավորվել էր 17 մարդ։

Հինգշաբթի օրը բազմաթիվ արյունալի պայթյուններ են տեղի ունեցել Աֆղանստանի տարբեր շրջաններում, հատկապես շիաների կենտրոններում։