Երուսաղեմի արքեպիսկոպոսը քննադատել է միջազգային հանրության լռությունը՝ սիոնիստների հանցագործությունների նկատմամբ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i170240-Երուսաղեմի_արքեպիսկոպոսը_քննադատել_է_միջազգային_հանրության_լռությունը_սիոնիստների_հանցագործությունների_նկատմամբ
Երուսաղեմի հռոմեական ուղղափառ եկեղեցու արքեպիսկոպոսը քննադատել է միջազգային հանրությանը՝ քաղաքում սիոնիստների կողմից իրականացվող հակաքրիստոնեական և հակաիսլամական գործողությունների նկատմամբ լռության համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 24, 2022 04:26 Asia/Tehran
  • Երուսաղեմի արքեպիսկոպոսը քննադատել է միջազգային հանրության լռությունը՝ սիոնիստների հանցագործությունների նկատմամբ

Երուսաղեմի հռոմեական ուղղափառ եկեղեցու արքեպիսկոպոսը քննադատել է միջազգային հանրությանը՝ քաղաքում սիոնիստների կողմից իրականացվող հակաքրիստոնեական և հակաիսլամական գործողությունների նկատմամբ լռության համար:

Աթոլլահ Հանան, արձագանքելով սիոնիստների կողմից քրիստոնյաների մուտքը Սուրբ Հարության տաճար արգելելու քայլին, ասել է. «Ցավոք սրտի, սիոնիստները Երուսաղեմի հին հատվածն ու Սուրբ Հարություն տաճարի մերձակա փողոցները վերածել են  զորանոցի»։

Նա հավելել է, որ օկուպանտները պաղեստինցի և արտասահմանից ժամանած քրսիտոնյաներին թույլ չեն տվել մտնել  Սուրբ Հարության տաճար, ինչը սրբությունների դեմ ուղղված ակնհայտ վիրավորանք է և բռնություն՝ քրիստոնյաների նկատմամբ:

Հաննան ասել է. «Աշխարհը պետք է իմանա, որ  ռասիստ օկուպանտները տարբերություն չեն դնում մուսուլմանների ու  քրիստոնյաների, ինչպես նաև եկեղեցու և մզկիթի միջև»: