Սիոնիստ հրամանատարները խորհուրդ են տվել չբախվել Գազայի հետ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i170268-Սիոնիստ_հրամանատարները_խորհուրդ_են_տվել_չբախվել_Գազայի_հետ
Եբրայերենով հեռարձակվող Kan հեռուստակայանի փոխանցմամբ՝ օկուպացված Պաղեստինի հարավային մասի ռազմական հրամանատարները Թել Ավիվի քաղաքական պաշտոնյաներին խորհուրդ են տվել ռազմական պատասխան չտալ Գազայից իրականացվող հրթիռակոծությանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 24, 2022 13:25 Asia/Tehran
  • Սիոնիստ հրամանատարները խորհուրդ են տվել չբախվել Գազայի հետ

Եբրայերենով հեռարձակվող Kan հեռուստակայանի փոխանցմամբ՝ օկուպացված Պաղեստինի հարավային մասի ռազմական հրամանատարները Թել Ավիվի քաղաքական պաշտոնյաներին խորհուրդ են տվել ռազմական պատասխան չտալ Գազայից իրականացվող հրթիռակոծությանը։

Շաբաթ կեսգիշերին  և ուրբաթ երեկոյան Գազայից երեք հրթիռ է արձակվել  սիոնիստաբնակ ավանների ուղղությամբ:

Middle East Monitor կայքը երեկ գրել է, որ Սիոնիստական ​​ռեժիմի անվտանգության և ռազմական փորձագետները նշում են, որ ռեժիմը տառապում է ռազմավարական խորության բացակայությունից և  թույլ կողմերից, և այս իրավիճակը ռազմական  ոլորտում սիոնիստներին կանգնեցրել է լուրջ դժվարությունների առաջ։

Ռազմավերլուծական կայքն այնուհետև գրել է, որ ռազմական դժվարությունները կարող են  դրսևորվել  Գազայում  ՀԱՄԱՍ-ի  և Լիբանանում  Հեզբոլլահի կողմից  արձակվող հրթիռներին պատասխանելու ժամանակ: