Սեյեդ Հասան Նասրոլլահ. Ժամանակի հետ Ղոդսի կողմնակիցների թիվը մեծանում է
Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարը հայտարարել է. «Ժամանակի ընթացքում ավելի պարզ կդառնան Ղոդսի համաշխարհային օրը հռչակելու հարցում ԻԻՀ հիմնադիր Իմամ Խոմեյնիի իմաստությունն ու տրամաբանությունը»:
ԻԻՀ հիմնադիր իմամ Խոմեյնին, Պաղեստինի հարցը կենդանի պահելու նպատակով, ռամազան ամսվա վերջին ուրբաթ օրը հռչակեց Ղոդսի համաշխարհային օր:
Երեքշաբթի օրը, Ղոդսի համաշխարհային օրվա կապակցությամբ հյուրընկալվելով «Մունբար Ալ-Ղոդս» հաղորդաշարում, Սեյեդ Հասան Նասրոլլահը հայտարարել է. «Սիոնիստ թշնամին հույս ուներ, որ Պաղեստինի հարցը ժամանակի ընթացքում մոռացության կմատնվի»։
Նա հավելել է. «Այսօր Ղոդսը հիմնական հարցն է: Այն վերածվել է մյուս խնդիրների կենտրոնի: Դիմադրության առանցքը կարելի է անվանել նաև Ղոդսի առանցք, քանի որ այն կառավարությունների, ժողովուդրների ու տարբեր խմբերի առանցքն է»:
Նասրոլլահը հավելել է. «Մենք անցել ենք անցյալի բարդ փուլերը, և Աստծու օգնությամբ վերջնական հաղթանակի շեմին ենք և շուտով կտեսնենք այն»։