Սեյեդ Հասան Նասրոլլահ. Ժամանակի հետ Ղոդսի կողմնակիցների թիվը մեծանում է
https://parstoday.ir/hy/news/west_asia-i170466-Սեյեդ_Հասան_Նասրոլլահ._Ժամանակի_հետ_Ղոդսի_կողմնակիցների_թիվը_մեծանում_է
Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարը հայտարարել է. «Ժամանակի ընթացքում ավելի պարզ կդառնան Ղոդսի համաշխարհային օրը հռչակելու հարցում ԻԻՀ հիմնադիր Իմամ Խոմեյնիի իմաստությունն ու տրամաբանությունը»:
(last modified 2026-05-10T14:28:54+00:00 )
Ապրիլ 27, 2022 04:38 Asia/Tehran

Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարը հայտարարել է. «Ժամանակի ընթացքում ավելի պարզ կդառնան Ղոդսի համաշխարհային օրը հռչակելու հարցում ԻԻՀ հիմնադիր Իմամ Խոմեյնիի իմաստությունն ու տրամաբանությունը»:

ԻԻՀ հիմնադիր իմամ Խոմեյնին, Պաղեստինի  հարցը կենդանի պահելու նպատակով, ռամազան ամսվա վերջին ուրբաթ օրը հռչակեց Ղոդսի համաշխարհային օր:

Երեքշաբթի օրը, Ղոդսի համաշխարհային օրվա կապակցությամբ հյուրընկալվելով «Մունբար Ալ-Ղոդս» հաղորդաշարում, Սեյեդ Հասան Նասրոլլահը հայտարարել է. «Սիոնիստ թշնամին հույս ուներ, որ Պաղեստինի հարցը ժամանակի ընթացքում մոռացության կմատնվի»։

Նա հավելել է. «Այսօր Ղոդսը հիմնական հարցն է: Այն  վերածվել է մյուս խնդիրների կենտրոնի: Դիմադրության առանցքը կարելի է  անվանել նաև Ղոդսի առանցք, քանի որ այն կառավարությունների, ժողովուդրների ու տարբեր խմբերի առանցքն է»:

Նասրոլլահը հավելել է. «Մենք անցել ենք անցյալի բարդ փուլերը, և Աստծու օգնությամբ  վերջնական հաղթանակի շեմին ենք և շուտով կտեսնենք այն»։