ԻԼԻՊ-ը Իրաքում կորցրել է իր տարածքների 45 տոկոսի վերահսկողությունը
Մայիս 17, 2016 08:42 Asia/Tehran
ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման գրոհայինները Իրաքում կորցրել են իրենց տարածքների 45 տոկոսի վերահսկողությունը։ Այս մասին հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչ Փիթեր Քուքը։
«Ինչ վերաբերում է Իրաքին, այնտեղ նրանք կորցրել են տարածքների 45 տոկոսի վերահսկողությունը, որն ի սկզբանե նվաճել էին»,- ասել է նա լրագրողներին։
«Սիրիայի դեպքում նրանք կորցրել են մոտ 16-20 տոկոսը»,- հավելել է նա, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։
orer.am
17/5/2016
Պիտակ