ԻԼԻՊ-ը ստանձնել է Աֆղանստանի Մազար Շարիֆի ահաբեկչական պայթյունների պատասխանատվությունը
Մայիս 26, 2022 11:55 Asia/Tehran
ԻԼԻՊ ահաբեկչական խումբը ստանձնել է Աֆղանստանի Մազար Շարիֆ քաղաքում տեղի ուենցած ահաբեկչական պայթյունների պատասխանատվությունը:
Աֆղանստանի Բալխ վիլայաթի ոստիկանության խոսնակն ասել է.«Չորեքշաբթի երեկոյան Բալխ վիլայաթի կենտրոնական Մազար Շարիֆ քաղաքում երեք ռումբերի պայթյունի հետևանքով սպանվել է 10 և վիրավորվել 15 մարդ»:
Պայթյուններից մի ժամ անց, ԻԼԻՊ ահաբեկչական խումբը սոցիալական ցանցերում ստանձնել է պայթյունների պատասխանատվությունը:
Երեկ երեկոյան, Աֆղանստանի Քաբուլ քաղաքի մզկիթում ռումբ է պայթել, ինչի հետևանքով սպանվել է առնվազն երկու մարդ և վիրավորվել է 10-ը:
Պիտակ