ԻԼԻՊ-ը ստանձնել է Աֆղանստանի Մազար Շարիֆի ահաբեկչական պայթյունների պատասխանատվությունը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i173078-ԻԼԻՊ_ը_ստանձնել_է_Աֆղանստանի_Մազար_Շարիֆի_ահաբեկչական_պայթյունների_պատասխանատվությունը
ԻԼԻՊ ահաբեկչական խումբը ստանձնել է Աֆղանստանի Մազար Շարիֆ քաղաքում տեղի ուենցած ահաբեկչական պայթյունների պատասխանատվությունը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 26, 2022 11:55 Asia/Tehran
  • ԻԼԻՊ-ը ստանձնել է Աֆղանստանի Մազար Շարիֆի ահաբեկչական պայթյունների պատասխանատվությունը

ԻԼԻՊ ահաբեկչական խումբը ստանձնել է Աֆղանստանի Մազար Շարիֆ քաղաքում տեղի ուենցած ահաբեկչական պայթյունների պատասխանատվությունը:

Աֆղանստանի Բալխ վիլայաթի ոստիկանության խոսնակն ասել է.«Չորեքշաբթի երեկոյան Բալխ վիլայաթի կենտրոնական Մազար Շարիֆ քաղաքում երեք ռումբերի պայթյունի հետևանքով սպանվել է 10 և վիրավորվել 15 մարդ»:

Պայթյուններից մի ժամ անց, ԻԼԻՊ ահաբեկչական խումբը սոցիալական ցանցերում ստանձնել է պայթյունների պատասխանատվությունը:

Երեկ երեկոյան, Աֆղանստանի Քաբուլ քաղաքի մզկիթում ռումբ է պայթել, ինչի հետևանքով սպանվել է առնվազն երկու մարդ և վիրավորվել է 10-ը: