Բաշար Ասադ.Ռուսաստանի պատերազմը միայն ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցի պատճառով չէ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i174246-Բաշար_Ասադ.Ռուսաստանի_պատերազմը_միայն_ՆԱՏՕ_ի_ընդլայնման_հարցի_պատճառով_չէ
Սիրիայի նախագահն ասել է.«Ռուսաստանի պատերազմը միայն ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցի պատճառով չէ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 09, 2022 12:56 Asia/Tehran
  • Բաշար Ասադ.Ռուսաստանի պատերազմը  միայն ՆԱՏՕ-ի  ընդլայնման հարցի պատճառով չէ

Սիրիայի նախագահն ասել է.«Ռուսաստանի պատերազմը միայն ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցի պատճառով չէ»:

Russia Today-ին տված հարցազրույցում, Սիրիայի նախագահ Բաշար Ասադն ասել է,«Ռուսաստանը ներքաշված է պատերազմի մեջ, որի պատճառը միայլ ՆԱՏՕ-ի ընդլայնումը չէ: Այս պատերազմը չի դադարել նույնիսկ կոմունիզմից առաջ ու շարունակվում է, և Ռուսաստանը, որպես միջազգային հավասարակշռության մաս՝ առանցքային դերկատարություն ունի»:

Սիրիայի նախագահը հավելել է.«Կարող ենք Ռուսաստանին  դիտել դաշնակցի տեսանկյունից: Եթե Մոսկվան հաղթի այս ճակատամարտում, և նրա քաղաքական դիրքը համաշխարհային ասպարեզում ավելի ամրապնդվի, դա մեզ համար էլ կլինի հաղթանակ»։

Սիրիայի նախագահը հստակեցրել է.«Վերջին երկուսուկես տարում սիրիական բանակի և թուրքական բանակի միջև բախումներ են տեղի ունենում, որոնց ընթացքում սիրիական բանակը կարողացել է ոչնչացնել Թուրքիայի որոշ թիրախներ։ Բացի այդ, ժողովրդական դիմադրություն ևս կլինի»։