Սիոնիստ ավանաբնակները հրկիզել են պաղեստինցիների ցորենի դաշտերը
Հունիս 10, 2022 04:11 Asia/Tehran
Սիոնիստ ավանաբնակները հրկիզել են պաղեստինցիների ցորենի դաշտերը:
Հինգշաբթի օրը, մի խումբ սիոնիստներ, Նաբլուսի հարավում, հրկիզել են պաղեստինցիների ցորենի արտերը:
Բռնագրավված տարածքների հյուսիս-արևմուտքում ավանաշինության դատական գործով զբաղվող Ղասան Դաղլեսն ասել է. «Սիոնիստ ավանաբնակները Քասրա քաղաքում հրկիզել են ցորենի արտերը, սակայն տեղի բնակիչների օգնությամբ, հրշեջներին հաջողվել է զսպել կրակը»։
Դաղլեսը հայտարարել է, որ սիոնիստ ավանաբնակներն ակտիվացրել են հարձակումները հատկապես Նաբլուսի շուրջ, և փորձում են նոր բնակավայր կառուցել այնտեղ: