Պակիստանի արտգործնախարար. Պատժամիջոցներին դիմակայել պետք է սովորել Իրանի ժողովրդից
(last modified Thu, 16 Jun 2022 03:41:40 GMT )
Հունիս 16, 2022 08:11 Asia/Tehran
  • Պակիստանի արտգործնախարար. Պատժամիջոցներին դիմակայել պետք է սովորել Իրանի ժողովրդից

Անդրադառնալով պատժամիջոցների հետևանքով դժվարություններին Իրանի Իսլամական Հանրապետության դիմակայմանը և երկրի տնտեսական համակարգի առաջխաղացմանն ուղղված ջանքերին,Պակիստանի արտգործնախարարն ասել է.«Պետք է Իրանի ժողովրդից սովորել՝ ինչպես դիմակայել պատժամիջոցներին և բարելավել կենսապայմանները»:

Պակիստանի Ժողովրդական կուսակցության հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտարարել է.«Իրան կատարած պաշտոնական այցի երկրորդ օրը այդ երկրի արտգործնախարար Բիլավալ Բհուտո Զարդարին այսօր Թեհրանում Պակիստանի դեսպանատան մի խումբ դիվանագետների և աշխատակիցների ներկայությամբ ունեցած ելույթում  ասել է. «Չնայած ԱՄՆ պատժամիջոցներին, Իրանի ժողովուրդն օգտագործել է իր ներքին հնարավորությունները, և մենք պետք է հետևենք Իրանի ժողովրդի օրինակին»:

Պակիստանի ԱԳ նախարարը, որը նախագահում է այդ երկրի Ժողովրդական  կուսակցությունը, հավելել է.«Մենք պետք է սովորենք թե չնայած պատժամիջոցներին, Իրանի ժողովուրդն ինչպես է տնօրինում իր երկրի տնտեսությունը»:

Ելույթի մեկ այլ հատվածում, ընդգծելով երկու երկրի հնարավորությունների օգտագործման անհրաժեշտությունն՝ ընդհանուր տնտեսական շահերին հասնելու համար, Պակիստանի ԱԳ նախարարն ասել է.«Իրանը մեր մերձավոր հարևանն է, և Պակիստանը պատմական, կրոնական և մշակութային ընդհանրություններ ունի Իրանի հետ, սակայն մինչ այժմ միմյանց ներուժն ամբողջությամբ չեն օգտագործվել»։