Սիրիան քննադատում է Արևմուտքին՝ սիոնիստների հարձակման դեմ լռություն պահպանելու համար
Սիրիայի արտգործնախարարը քննադատել է արևմտյան երկրների լռությունը՝ Դամասկոսի միջազգային օդանավակայանի վրա Իսրայելի հրթիռային հարձակման կապակցությամբ:
Հունիսի 10-ին Սիոնիստական ռեժիմը գրավյալ Գոլանի բարձունքներից մի քանի հրթիռ է արձակել Դամասկոսի որոշ հատվածների, այդ թվում՝ քաղաքի միջազգային օդանավակայանի ուղղությամբ:
Սիրիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ Մեղդադը Դամասկոսում սիրիացի փախստականների հայրենադարձմանն ուղղված սիրիա-ռուսական կոմիտեի համատեղ նիստում ասել է, որ երկրում պատերազմն ու ավերածությունները պայմանավորված են զինված ահաբեկչական խմբավորումներին ցուցաբերած Արևմուտքի աջակցությամբ, և այն ինչ արևմտյան երկրները վճարում են Բրյուսելյան համագումարի շրջանակում, ամբողջությամբ ծախսվում է ահաբեկիչների վրա:
Մեղդադը նաև մեծ վտանգ է անվանել Սիրիայի հետ սահմանին անվտանգ գոտի ստեղծելու Թուրքիայի պնդումը՝ նշելով, որ Անկարան ձգտում է իր վարձկան ահաբեկիչներին տեղավորել տարածաշրջանում։
Սիրիայի արտգործնախարարը կոչ է արել աշխարհի բոլոր երկրներին կանխել Թուրքիայի արկածախնդրությունը։