Պաղեստինի Դիմադրության պատասխանը Ջենինում Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործություններին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i175090-Պաղեստինի_Դիմադրության_պատասխանը_Ջենինում_Սիոնիստական_ռեժիմի_հանցագործություններին
Նաբլուս գումարտակը հայտարարել է Հորդանան գետի արեւմտյան ափին Սիոնիստական ​​ռեժիմի որոշ թիրախների ու դիրքերի վրա հարձակման մասին՝ ի պատասխան Երուսաղեմի բռնազավթիչների հանցագործությունների, որոնց հետևանքով նահատակվել էին երեք պաղեստինցի մարտիկներ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 19, 2022 08:04 Asia/Tehran
  • Պաղեստինի Դիմադրության պատասխանը Ջենինում Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործություններին

Նաբլուս գումարտակը հայտարարել է Հորդանան գետի արեւմտյան ափին Սիոնիստական ​​ռեժիմի որոշ թիրախների ու դիրքերի վրա հարձակման մասին՝ ի պատասխան Երուսաղեմի բռնազավթիչների հանցագործությունների, որոնց հետևանքով նահատակվել էին երեք պաղեստինցի մարտիկներ:

Սիոնիստ զինյալներն ուրբաթ առավոտյան հարձակվել են պաղեստինյան մեքենայի վրա, որում երեք երիտասարդներ են եղել: Հրաձգության հետևանքով երեք պաղեստինցիները  զոհվել են:

Պաղեստինի տեղեկատվական կենտրոնի հաղորդմամբ՝ Նաբլուսի գումարտակի հաղորդագրության մեջ ասվում է, որ պաղեստինցի զինյալները գնդակոծել են սիոնիստական ​​Բարաջա բնակավայրը և Շավի Շեմրոն և Թել Նաբլուս ռազմաբազաները՝ ի պատասխան սիոնիստների վայրագությունների:

Հայտարարության համաձայն՝ պաղեստինցի զինյալները գործողությունից հետո վերադարձել են իրենց դիրքերը։

Նաբլուս գումարտակը հայտարարել է, որ Սիոնիստական ​​ռեժիմի դեմ իր մոջահեդների ջիհադն ու պայքարը  շարունակվելու է։

Վերջին ամիսներին պաղեստինցիների դեմ սիոնիստ աշխարհազորայինների և ավանաբնակների հանցագործությունները  աճել են: Այդ վայրագությունների հետեւանքով տասնյակ պաղեստինցիներ զոհվել և հարյուրավոր ուրիշներ վիրավորվել են:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio