Օկուպցաված տարածքներում հրդհվել է երկու ավտոբուս
Հունիս 20, 2022 02:51 Asia/Tehran
Օկուպացված տարածքների կանգառներից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրդեհվել է երկու ավտոբուս:
Jerusalem Post կայքի փոխանցմամբ՝ օկուպացված Պաղեստինի մայրաքաղաք Ռիշոն Լեցիոնում ավտոբուսի կանգառում երկու ավտոբուս է այրվել։
ԶԼՄ-ները հաղորդել են, որ հրդեհի հետևանքով զոհեր չկան:
Անցյալ շաբաթ ևս, կասկածելի հանգամանքներում, Սաֆադ քաղաքի կենտրոնական ավտոկայանում, հրդեհվել էր 18 ավտոբուս:
Սիոնիստական հեռուստատեսության 20-րդ ալիքը հինգշաբթի օրը հաղորդել էր օկուպացված Պաղեստինի Հայֆա նավահանգստի օբյեկտներից մեկում թունավոր նյութերի արտահոսքի մասին: