Իսրայելի ուսուցիները համազգային գործադուլ են հայտարարել՝ բողոքելով կենսապայմանների վատթարացման դեմ
Սիոնիստական ԶԼՄ-ները կիրակի օրը հաղորդել են օկուպացված Պաղեստինում տարրական և միջնակարգ դպրոցների ուսուցիչների զանգվածային գործադուլի մասին:
Times of Israel-ը հաղորդում է, որ առաջարկվող աշխատավարձերի կապակցությամբ արհմիության և ֆինանսների նախարարության միջև տարաձայնությունների պատճառով ընթացող բողոքի ցույցին զուգահեռ, երկուշաբթի, երկրորդ օրն անընդմեջ, մոտ 2 միլիոն աշակերտի համար դասերը կսկսվեն 10:00-ին:
Ռեժիմի ուսուցիչների արհիմիությունը հայտարարել է, որ գործադուլին մասնակցում են Պաղեստռինի ողջ տարածքի մանկապարտեզների, տարրական և միջնակարգ դպրոցների ուսուցիչները ու մանկավարժները
Հատկանշական է, որ անցած շաբաթ ուսուցիչները մի քանի անգամ երկու ժամ տևողությամբ գործադուլ են հայտարարել: Բացի օկուպացված Երուսաղեմից, գործոդուլ էին հայտարարել նաև Աֆրաթ, Մավասրաթ, Մաալ Ադումիմ Մադին, Մադին Իլիթ, Բեյթ Շամշ և Ալ-Խալիլ քաղաքների ուսուցիչները։