Սիոնիստ զինծառայողների շրջանում աճել են ինքնասպանության դեպքերը
Հունիս 22, 2022 12:42 Asia/Tehran
Եբրայալեզու աղբյուրների հաղորդման համաձայն՝ 2022 թվականի առաջին վեց ամիսներին սիոնիստ զինծառայողների շրջանում զգալիորեն աճել են ինքնասպանության դեպքերը:
Սիոնիստ փորձագետները նշում են, որ սիոնիստ զինվորականների շրջանում ինքնասպանության դեպքերի աճը վկայում է նրանց մոտ հոգեբանական լարվածության աճի մասին: Հոգեբանական ծառայությունների կարիք ունեցող զինվորների թիվը ևս զգալիորեն աճել է։
Kan սիոնիստական ցանցի փոխանցմամբ՝ այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում 11 սիոնիստ զինվորներ ինքնասպանություն են գործել: Դա այն դեպքում, երբ 2021 թվականին ամբողջ տարվա ընթացքում ինքնասպանություն գործած զինվորների թիվը կազմել էր 11 հոգի: