Իրաքի վարչապետը ժամանել է Թեհրան
https://parstoday.ir/hy/news/west_asia-i175686-Իրաքի_վարչապետը_ժամանել_է_Թեհրան
Իրաքի վարչապետը, գլխավորելով բարձրաստիճան պատվիրակություն, պաշտոնական այցով ժամանել է Թեհրան։
(last modified 2026-02-21T14:59:08+00:00 )
Հունիս 26, 2022 17:40 Asia/Tehran

Իրաքի վարչապետը, գլխավորելով բարձրաստիճան պատվիրակություն, պաշտոնական այցով ժամանել է Թեհրան։

Բաղդադի համաժողովից երկու շաբաթ անց և արտահերթ խորհրդարանական ընտրություններից մեկ ամիս առաջ, Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քազեմին այսօր (կիրակի) գլխավորելով քաղաքական և տնտեսական պատվիրակության, ժամանել է Թեհրան՝ Իրանի պաշտոնյաների հետ քննարկելու մի շարք կարևոր օրակարգային հարցեր: 

Բաղդադի հանդիպման նպատակների իրականացումը, երկու երկրների միջև էներգիայի փոխանակման հարցը, Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև բանակցությունների շարունակությունը Բաղդադում, անվտանգության հարցը և ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում երկու երկրների համատեղ համագործակցության կարևորությունն այցի կարևորագույն նպատակներն են:

Իրանը նաև հետամուտ է Իրաքում Արբաին Հոսեյնիի երթի ժամանակ ուխտավորների թվի ավելացման հարցին, ինչպես նաև գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության հետ կապված իրավական խնդիրներին: