ՀԱՄԱՍ-ը կոչ է արել դատել սիոնիստ օկուպանտներին
Պաղեստինի իսլամական դիմադրության շարժումը (ՀԱՄԱՍ) կոչ է արել դատել սիոնիստ օկուպանտներին՝ պաղեստինցի բանտարկյալներին խոշտանգելու պատճառով և ճնշում գործադրել այդ ռեժիմի վրա՝ պաղեստինցիներին իր բանտերից ազատելու համար:
Կիրակի օրը, ՀԱՄԱՍ-ը հաղորդագրություն տարածելով հայտարարել է, որ հունիսի 26-ը Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օր նշելու ՄԱԿ-ի քայլը առիթ է Սիոնիստական ռեժիմի կողմից իր բանտերում պաղեստինցիների նկատմամբ իրականացրած խոշտանգումները բացահայտելու համար:
ՀԱՄԱՍ-ն ընդգծել է, որ օկուպացիայի շարունակությունը բանտարկյալների, հատկապես երեխաների, կանանց և հիվանդների նկատմամբ խոշտանգումների դաժան մեթոդների կիրառմամբ, որոնց մոտ առաջանում են խրոնիկական հիվանդություններ, մշտական հաշմանդամություն, մշտական հոգեկան և ֆիզիկական ցավ, զազրելի հանցագործություն է և հակասում է միջազգային բոլոր պայմանագրերին և օրենքներին:
ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ այդ հանցագործությունների կանխարգելումը պահանջում է բոլոր քաղաքական, իրավական և հումանիտար մակարդակներում գործողություններ ձեռնարկել՝ հանցավոր օկուպանտներին բացահայտելու և դատելու և նրանց վրա ճնշում գործադրելու համար՝ որպեսզի դադարեցնեն պաղեստինցի բանտարկյալների նկատմամբ ոտնձգությունները և ազատ արձակեն նրանց: