Հանիե. 150 հրթիռներ հինգ րոպեից էլ քիչ ժամանակում կկործանեն Սիոնիստական ​​ռեժիմը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i175698-Հանիե._150_հրթիռներ_հինգ_րոպեից_էլ_քիչ_ժամանակում_կկործանեն_Սիոնիստական_ռեժիմը
Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման (ՀԱՄԱՍ) քաղբյուրոյի ղեկավարն ասել է, որ Ալ-Աղսա մզկիթի ազատագրումը մոտ է, և 150 հրթիռներ 5 րոպեից էլ քիչ ժամանակում կոչնչացնեն Սիոնիստական ​​ռեժիմը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 26, 2022 14:31 Asia/Tehran
  • Հանիե. 150 հրթիռներ հինգ րոպեից էլ քիչ ժամանակում կկործանեն Սիոնիստական ​​ռեժիմը

Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման (ՀԱՄԱՍ) քաղբյուրոյի ղեկավարն ասել է, որ Ալ-Աղսա մզկիթի ազատագրումը մոտ է, և 150 հրթիռներ 5 րոպեից էլ քիչ ժամանակում կոչնչացնեն Սիոնիստական ​​ռեժիմը։

Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման (ՀԱՄԱՍ) քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն Լիբանանում կայացած «Մենք դա շուտով կտեսնենք»համաժողովում նշելով, որ Ղոդսի սուրը մինչև Պաղեստինի ամբողջական ազատագրումը չի վերադառնա պատյան, ասել է.«Ղոդսը և   Հորդանան գետի Արևմտյան ափը վերջին տարիներին ճնշման տակ են,որպեսզի  հրաժարվեն դիմադրությունից և լքեն իրենց հողը»:

Նշելով, որ  փոխզիջողներն ու նրանք, ովքեր դավաճանել են Պաղեստինյան դատը,  Ալ-Աղսա մզկիթի ազատագրումը շատ հեռու են տեսնում, Հանիեն հավելել է.«Գազայի հատվածը ցամաքով, օդով և ծովով շրջափակված է, սակայն Ղոդսի սուրը քաշել է Իսրայելի դեմ   և նրա բնակիչներն ու Դիմադրությունը պատրաստվել են նրա դեմ ռազմավարական ճակատամարտի դուրս գալ»:

«Սիոնիստական ​​ռեժիմը ոչ մի իրավունք չունի Լիբանանի տարածքային ջրերում, ինչպես իրավունք չունի Պաղեստինում»,-ասել է Հանիեն։