Թուրքիան լուրջ տնտեսական ճգնաժամի առջեւ է կանգնած. Չավուշօղլու
https://parstoday.ir/hy/news/west_asia-i175868-Թուրքիան_լուրջ_տնտեսական_ճգնաժամի_առջեւ_է_կանգնած._Չավուշօղլու
Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն իշխող «արդարություն եւ զարգացում» կուսակցության անդամներին ասել է, որ երկիրը նախորդող ճգնաժամերից տարբեր աստիճանի վնասներ է կրել, սակայն ներկայումս ավելի լուրջ ճգնաժամի է բախվում, հաղորդում է Ahval-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 28, 2022 12:55 Asia/Tehran
  • Թուրքիան լուրջ տնտեսական ճգնաժամի առջեւ է կանգնած. Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն իշխող «արդարություն եւ զարգացում» կուսակցության անդամներին ասել է, որ երկիրը նախորդող ճգնաժամերից տարբեր աստիճանի վնասներ է կրել, սակայն ներկայումս ավելի լուրջ ճգնաժամի է բախվում, հաղորդում է Ahval-ը:

«Այսօր մեր ժողովուրդը բախվում է բարձր գնաճի եւ կենսական զամբյուղի գնի բարձրացման խնդրին։ Մենք դա չենք հերքում, սրանք փաստեր են։ Սակայն եկեք ընդունենք, որ այս ճգնաժամերը խորապես ազդում են ողջ աշխարհի վրա»,- ասել է Չավուշօղլուն եւ երկրի ընդդիմությանը մեղադրել՝ տնտեսական ճգնաժամը`դժգոհություն առաջացնելու նպատակով օգտագործելու համար:

Մայիսին Թուրքիայում գնաճը կազմել է 73,5 տոկոս, իսկ 2022 թվականին լիրան արդեն կորցրել է արժեզրկվել է մոտ 20 տոկոսով՝ անցյալ տարվա 40 տոկոս արժզրկումից հետո։

Երկրում պաշտոնական գործազրկությունը կազմում է 11,3 տոկոս։ Միևնույն ժամանակ, գիտնական Գիզեմ Օզքանը պարզել է, որ Թուրքիայի աղքատների 28,5 տոկոսը աշխատում է օրավարձով, եւ եւս 24տոկոսը զբաղվում է սեփական բիզնեսով, իսկ 32 տոկոսը՝ տնային աշխատանքով։

https://news.am/arm/news/709072.html