Սիոնիստական ​​ռեժիմի ոստիկանների և սահմանապահների շրջանում զանգվածային հրաժարականներ են գրանցվել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i175998-Սիոնիստական_ռեժիմի_ոստիկանների_և_սահմանապահների_շրջանում_զանգվածային_հրաժարականներ_են_գրանցվել
Սիոնիստական Rotter Net կայքը երեքշաբթի օրը հայտնել է,որ Սիոնիստական ​​ռեժիմի ոստիկանները և սահմանապահները հրաժարական են տվել՝ ի նշան կենցաղային և աշխատանքային ծանր պայմանների դեմ բողոքի։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 29, 2022 14:47 Asia/Tehran
  • Սիոնիստական ​​ռեժիմի ոստիկանների  և սահմանապահների շրջանում զանգվածային  հրաժարականներ են գրանցվել

Սիոնիստական Rotter Net կայքը երեքշաբթի օրը հայտնել է,որ Սիոնիստական ​​ռեժիմի ոստիկանները և սահմանապահները հրաժարական են տվել՝ ի նշան կենցաղային և աշխատանքային ծանր պայմանների դեմ բողոքի։

Ըստ հաղորդման՝ 2021 թվականին հրաժարական է տվել սահմանապահ ծառայության 114 սպա, իսկ այս տարվա սկզբից (2022 թ.)՝ եւս 71 սպա։

Այս  տարվա սկզբից հրաժարական է տվել նաև 400  ոստիկան, եւ կանխատեսվում է, որ մինչեւ տարեվերջ այդ թիվը կհասնի 1000-ի։

Կայքի փոխանցմամբ՝  հրաժարական տված ուժերի թիվն ավելի շատ է, քան ոստիկանությունում ներգրավված նորեկների թիվը, ինչը պատճառ է դարձել, որ Իսրայելի ոստիկանապետ Կոբի Շաբթային մտածի  ուսուցման ժամկետը կրճատելու մասին՝ 7 ամիսը դարձնելով 7 շաբաթ: 

Անցյալ շաբաթ սիոնիստական ​​լրատվամիջոցները հայտնել էին, որ օկուպացված տարածքների տարբեր քաղաքներում ծանր կենսապայմանների դեմ ակցիաներ են սկսվել՝ ի նշան բողոքի  ապրանքների, բնակարանների ու վարձավճարների գների կտրուկ աճի դեմ: