Սիոնիստական ռեժիմի խորհրդարանը ցրվել է
Սիոնիստական ռեժիմի խորհրդարանի (Քնեսեթի) անդամները հինգշաբթի օրը կողմ են քվեարկել խորհրդարանը ցրելու օգտին։
Սիոնիստական «Քավ» ցանցի փոխանցմամբ՝ սիոնիստական խորհրդարանի ներկայացուցիչները համաձայնել են ցրել ռեժիմի խորհրդարանը, և վարչապետ է ընտրվել Յաիր Լապիդը։
Հաղորդագրության համաձայն՝ Նաֆթալի Բենեթի և Լապիդի միջև դիրքերի փոխանակումն այսօր անցկացվել է ռեժիմի վարչապետի աշխատասենյակում՝ առանց լրագրողների ներկայության։
Սիոնիստական ռեժիմի խորհրդարանը օկուպացված Պաղեստինում ընտրությունների թվական է նշանակել նոյեմբերի 1-ը։
Իսրայելի հրաժարական տված վարչապետ Նաֆթալի Բենեթը չորեքշաբթի հայտարարել է, որ ռեժիմի խորհրդարանի հաջորդ ընտրություններին չի մասնակցելու:
Այսօր Սիոնիստական ռեժիմի 24-րդ խորհրդարանը պաշտոնապես ցրվեց, և Թել Ավիվը անցավ 3.5 տարվա ընթացքում հինգերորդ խորհրդարանական ընտրությունների փուլը։