Սաուդյան կոալիցիան Եմենի Սոկոտրա շրջանի բնակիչներին տեղահան է անում
Եմենի կղզիները գրավելու ագրեսոր սաուդա-ամերիկյան կոալիցիայի ագահության ստվերի ներքո սաուդյան զավթիչ ուժերը Սոկոտրայի բնակիչներին տեղահան անելու արշավ են սկսել։
Եմենի Սոկոտրա կղզին գտնվում է Հնդկական օվկիանոսի հյուսիս-արևմուտքում՝ Կարմիր ծովի կարևոր առևտրային ուղու վրա և հարում է Աֆրիկյան մայրցամաքին ու Բաբ Էլ-Մանդեբ նեղուցին, ինչը կրկնապատկում է կղզու առևտրային և ռազմական նշանակությունը:
Եմենի «Ալ-Սորա» կայքի փոխանցմամբ՝ տեղական աղբյուրները կիրակի օրը հայտարարել են, որ այս տարածքը ռազմականացնելու տարածաշրջանային մրցակցության պատճառով սաուդյան ուժերը վերջերս ուժեղացրել են իրենց ներկայությունը այս կղզում և Սոլոտրակում բնակվող ընտանիքներին ասել են,որ կարող են բնակություն հասատատել Արաբիայում միայն բոլոր ընտանիքների կղզին լքելու պայմանով:
Տեղական աղբյուրները հայտարարել են, որ Սաուդյան Արաբիայի ռազմական բեռնատար ինքնաթիռները իրականում սկսել են չվերթներ իրականացնել Սոկոտրայի և Ալ-Դամամ շրջանի միջև։