Հեզբոլլահի արձագանքը՝ Իսրայելի համար Սաուդյան Արաբիայի օդային տարածքի բացման կապակցությամբ
Հեզբոլլահն Իսրայելի ռեժիմի համար Սաուդյան Արաբիայի օդային տարածքի բացումն անվանել է այս ռեժիմի հանցագործություններին մեղսակցության և ժողովրդի դավաճանության նշան:
Սաուդյան Արաբիայի պաշտոնական լրատվական գործակալության NNA-ի հաղորդմամբ՝ Հեզբոլլահի կենտրոնական խորհրդի անդամ շեյխ Նաբիլ Ղավուղը ասել է, որ երբ Սաուդյան Արաբիան թույլ տա իսրայելական ինքնաթիռներին թռչել Երկու սուրբ մզկիթների վրայով, աշխարհում մեկ միլիարդ ութ հարյուր միլիոն մուսուլմանները կվիրավորվեն և իրենց զգացմունքները կլարվեն:
Ղավուղը հավելել է, որ երբ սաուդյան զինվորականները համագործակցում են Սիոնիստական ռեժիմի հետ անվտանգության և ռազմական ոլորտում, նա դառնում է Սիրիայում, Լիբանանում և Պաղեստինում այս ռեժիմի ագրեսիայի գործընկերը, դա բավական է ժողովրդին դավաճանելու համար։
Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ Բին Ֆարհանը երեկ (շաբաթ) հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի օդային տարածքով իսրայելական ավիաընկերությունների թռիչքների սահմանափակման չեղարկումը, կապ չունի այս ռեժիմի հետ հարաբերություններին։
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio