Սիրիայի արտգործնախարարը կայցելի Իրան
https://parstoday.ir/hy/news/west_asia-i177484-Սիրիայի_արտգործնախարարը_կայցելի_Իրան
Sputnik լրատվական գործակալությունը հայտնել է որ երեքշաբթի օրը Սիրիայի արտգործնախարարը պատրաստվում է մեկնել Իրանի Իսլամական Հանրապետություն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 18, 2022 16:22 Asia/Tehran
  • Սիրիայի արտգործնախարարը կայցելի Իրան

Sputnik լրատվական գործակալությունը հայտնել է որ երեքշաբթի օրը Սիրիայի արտգործնախարարը պատրաստվում է մեկնել Իրանի Իսլամական Հանրապետություն։

Sputnik-ը, հղում անելով մի աղբյուրի հաղորդել է, որ Ֆեյսալ ալ-Մեղդադը պատրաստվում է հանդիպել իր իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ և քննարկել Աստանայի հանդիպման արդյունքները։

Նա ընդգծել է, որ Իրանի և Սիրիայի ԱԳ նախարարները կքննարկեն նաև երկկողմ հարաբերությունները։ Հանդիպումը նախատեսված է չորեքշաբթի օրը։

Հարկէ  նշել, որ Ալ-Մեղդադի Թեհրան այցին զուգահեռ, նույն օրն իրան կայցելեն նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Թուրքիայի նախագահական գրասենյակը կիրակի օրը հայտարարել է, որ Էրդողանը մտադիր է Թեհրան կատարած երկօրյա այցի ընթացքում երկկողմ հանդիպում ունենալ Ռուսաստանի նախագահի հետ։

Կրեմլն ավելի վաղ հայտարարել էր, որ Վլադիմիր Պուտինը հուլիսի 19-ին կմեկնի Թեհրան՝ մասնակցելու Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և Էրդողանի հետ եռակողմ հանդիպմանը։