Սիրիայի արտգործնախարարը երեքշաբթի օրը կայցելի Թեհրան
https://parstoday.ir/hy/news/west_asia-i177536-Սիրիայի_արտգործնախարարը_երեքշաբթի_օրը_կայցելի_Թեհրան
Սիրիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ ալ-Մեղդադը երեքշաբթի օրը կայցելի Թեհրան։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 19, 2022 08:30 Asia/Tehran
  • Սիրիայի արտգործնախարարը երեքշաբթի օրը կայցելի Թեհրան

Սիրիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ ալ-Մեղդադը երեքշաբթի օրը կայցելի Թեհրան։

Fars լրատվական գործակալության փոխանցմամբ, Սիրիայի արտգործնախարար Ֆեյսալ ալ-Մեղդադն այսօր երեկոյան կմեկնի Թեհրան:

Չորեքշաբթի օրը նա պատրաստվում է հանդիպել իր իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ։

Ավելի վաղ Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը երկօրյա այցով եղել է Դամասկոսում և իր սիրիացի գործընկերոջ հետ հանդիպումից բացի, նաև հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ։ Այցը տեղի է ունեցել Ամիր Աբդոլլահյանի՝ Անկարա կատարած այցից և Թուրքիայի նախագահի ու արտգործնախարարի հետ հանդիպումից մեկ շաբաթ անց։