Սիրիայի արտգործնախարարը երեքշաբթի օրը կայցելի Թեհրան
Հուլիս 19, 2022 08:30 Asia/Tehran
Սիրիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ ալ-Մեղդադը երեքշաբթի օրը կայցելի Թեհրան։
Fars լրատվական գործակալության փոխանցմամբ, Սիրիայի արտգործնախարար Ֆեյսալ ալ-Մեղդադն այսօր երեկոյան կմեկնի Թեհրան:
Չորեքշաբթի օրը նա պատրաստվում է հանդիպել իր իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ։
Ավելի վաղ Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը երկօրյա այցով եղել է Դամասկոսում և իր սիրիացի գործընկերոջ հետ հանդիպումից բացի, նաև հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ։ Այցը տեղի է ունեցել Ամիր Աբդոլլահյանի՝ Անկարա կատարած այցից և Թուրքիայի նախագահի ու արտգործնախարարի հետ հանդիպումից մեկ շաբաթ անց։